ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հովհաննես Գալստյան․ Պետության կողմից անհատին վնասելու փաստի մասին այս դատական պրոցեսը արտառոց է անգամ ամեն օր մեր երկրում տեղի ունեցող այլանդակ բացահայտումների ֆոնին

Հովհաննես Գալստյան․ Պետության կողմից անհատին վնասելու փաստի մասին այս դատական պրոցեսը արտառոց է անգամ ամեն օր մեր երկրում տեղի ունեցող այլանդակ բացահայտումների ֆոնին
17.01.2021 | 11:28

Երբ ազգի գոյությունը վտանգվում է, երբ ժողովուրդը հայտնվում է խավարի մեջ, բնազդաբար սկսում է ապավինել իր դարերով մշակած ուղենիշներին՝ մշակույթին, կրոնին, կենցաղային ավանդույթներին։ Փոթորիկի ժամանակ մառախուղի մեջ հայտնված նավի նման, այդ փարոսները ցույց են տալիս որ կողմ ղեկը պահել՝ բաց ծովում անտեր չմնալու, ջրի տակ չանցնելու համար։ Մեր ազգի այս փորձությունը ծրագրած կենտրոնները ճիշտ գտել էին դավաճաններին ու նշել էին թիրախները։ Երկու տարում սրանք պղծեցին մեր կենցաղը, ոչնչացրին մշակույթն ու կտրեցին ազգը եկեղեցուց։

Անուններով գիտենք ով, ինչ արեց կինոյում։ Ինչպես ընտրեցին եղածներից պիղծերին, կինոն ու կինոյի մարդկանց ատող ամենածախու վաշխառուներին։ Այս աղբը եկավ կառավարելու կինոն հստակ հրահանգով՝ հիմքից սղոցել ցանկացած գաղափար, որ կարող է փարոս դառնալ սպասվող փոթորիկի պահին։ Ստի, ստորության, դավաճանության վրա սրանք կառուցեցին իրենց գործունեությունը ու բոլոր նրանք, ովքեր ծառայեցին սրանց ստրկաբար՝ հանցակից, սրբապիղծ ու անիծված են հավիտյան։

Սրանց՝ այս պիղծ դավաճանների առաջին թիրախը դառավ ողբերգությունը վերապրելու, փրկության ուղին գտնելու «հայկական» բնազդի մասին պատմող «Տատիկիս վարսերը» ֆիլմը։ Ով քսի տվեց սրանց մեր ֆիլմի վրա՝ կիմանանք երբ պարզենք սրանց տերերին։ Կիմանանք, երբ այսօրվա նման, հրապարակվեն սրանց հավաքագրման դիմումները։ Բայց մի բան գիտենք հիմա՝ այս ֆիլմը ոչ միայն փաթթած ունի իր դեմ կանգնած բոլոր հին ու նոր գործակալ տականքներին, այլ կբացահայտի դրանց, ապա կտանի ծովն ու ծարավ հետ կբերի։

Մեկ շաբաթից՝ հունվարի 25-ին տեղի կունենա «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման կասեցման ապօրինի որոշման դեմ հերթական, բայց խիստ կարևոր դատական նիստը։ Դա մի որոշում է, որի արդյունքում պետական կառույցը զրկել է կինոռեժիսորին ֆիլմը շարունակելու հնարավորությունից, իսկ պրոդյուսերին՝ միջազգային գործընկերների ներդրումներից։

Պետության կողմից անհատին վնասելու փաստի մասին այս դատական պրոցեսը արտառոց է անգամ ամեն օր մեր երկրում տեղի ունեցող այլանդակ բացահայտումների ֆոնին։ Այդ պատճառով մեկ շաբաթ հետո ես ևս մեկ անգամ կնշեմ վայրը, ժամը ու կդիմեմ իմ լրագրող բարեկամներին՝ անպայման լուսաբանել այն, մեզ հետ միասին պայքարելով ֆիլմի համար։

Դիտվել է՝ 5032

Մեկնաբանություններ